Կիևը հայտնում է՝ Ռուսաստանը զանգվածային հարձակում է սկսել Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա

Յագոտին քաղաքում ռուսական հարվածի հետևանքները, փետրվարի 7,2026թ.

Հաղորդվում է, որ հարյուր հազարավոր մարդիկ ձմռան ցուրտ պայմաններում մնացել են առանց լուսավորության և ջեռուցման:

Ռուսաստանը գիշերը զանգվածային հարձակում է սկսել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Դենիս Շմիգալը։

Ուկրաինացի պաշտոնյաները հայտնում են՝ ռուսական ուժերի կողմից Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա «զանգվածային հարձակումը» ամբողջ երկրում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառ է դարձել:

Ուկրաինացի պաշտոնյաները մեղադրել են Մոսկվային էներգետիկ ենթակառուցվածքները դիտավորյալ թիրախավորելու համար, ինչի հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ ձմռան ցուրտ պայմաններում մնացել են առանց լուսավորության և ջեռուցման:

Ժեշովի և Լյուբլինի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել էին գործունեությունը՝ Ռուսաստանի կողմից իրականացված հարվածների պատճառով: Կարճ ժամանակ անց՝ կրկին վերաբացվել: Լեհաստանի իշխանությունները հայտարարել էին, որ նախազգուշական միջոցառումների շրջանակում դադարեցվել օդանավակայանների գործունեությունը:

Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը 400 անօդաչու թռչող սարք և 40 հրթիռ է արձակել

Ռուսաստանը շաբաթ օրը արձակել է ավելի քան 400 անօդաչու թռչող սարք և մոտ 40 հրթիռ՝ Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակվելու համար, թիրախավորելով էլեկտրացանցը, էլեկտրաէներգիայի արտադրության օբյեկտները և բաշխիչ ենթակայանները, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ամեն օր Ռուսաստանը կարող է ընտրել իրական դիվանագիտությունը, բայց նա ընտրում է նոր հարվածներ», - հայտարարել է Զելենսկին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պուտինը համաձայնել է մեկ շաբաթ չկրակել Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների վրա. ԹրամփԿրեմլը հայտարարել է, որ Թրամփը խնդրել է Պուտինին դադարեցնել Կիևի վրա հարձակումները մինչև փետրվարի 1-ըՄոսկվան Կիևին է մեղադրում ռուս գեներալի դեմ մահափորձի համար