Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից կանգ է առել ռազմագերիների փոխանակումը, որի վերջին դեպքը գրանցվել է անցյալ տարվա հոկտեմբերին, հայտնում է AFP-ին:
«Նրանք առանձնապես շահագրգռված չեն մարդկանց փոխանակմամբ, քանի որ չեն կարծում, որ դա իրենց ինչ-որ բան է տալիս», - AFP-ի փոխանցմամբ ասել է Զելենսկին:
Ռուսական կողմը այս հայտարարության առնչությամբ մեկնաբանություն առայժմ չի տվել: