Կիևը հայտարարում է, որ խաղաղության բանակցությունների վերջին փուլը կկենտրոնանա ռազմական հարցերի վրա

Ուկրաինայի ԱԳՆ շենքը Կիևում, արխիվ

Կիևի, Մոսկվայի և Վաշինգտոնի միջև եռակողմ խաղաղ բանակցությունների վերջին փուլը կկենտրոնանա ռազմական հարցերի վրա, այսօր Կիևում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակը:

Հեորհիյ Տիխյին ասել է, որ Ուկրաինան ցանկանում է լսել ռուսական պատվիրակության կարծիքը նախորդ բանակցությունների ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ, և որ Կիևը ցանկանում է հասկանալ, թե ինչի են «իրականում պատրաստ» Մոսկվան և Վաշինգտոնը։

Այսօր Աբու Դաբիում ԱՄՆ-ի միջնորդությամբ մեկնարկել է Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը: Բանակցությունների նախորդ փուլը Աբու Դաբիում կայացել էր հունվարի 23-24-ին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանը կշարունակի պատերազմել Ուկրաինայում, մինչև Կիևը «որոշումներ» չկայացնի. ԿրեմլԱՄՆ-ի միջնորդությամբ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը՝ Աբու ԴաբիումՌուսական հրետակոծությունից հետո Զապորոժիեում և Սինելնիկովեում կան զոհերՌյուտե. Պատերազմը դադարեցնելու համար դժվար որոշումներ պետք է կայացվեն