StarShield-ի՝ Starlink-ի ռազմական տարբերակի աշխատանքը շարժական միջոցներում վերականգնվել է և շարունակվում է, հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը՝ հղում անելով աղբյուրներին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում:
«Այսօրվա դրությամբ StarShield-ի աշխատանքը շարժման մեջ վերականգնվել է և շարունակվում է, դա արձանագրում ենք ստորաբաժանումներից ստացվող հաշվետվություններով», - ասել են գերատեսչությունում:
Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովը հաղորդել էր մինչև 160 կմ/ժ արագության դեպքում Starlink-ի տերմինալի աշխատանքի վերականգնման մասին:
Starlink-ի աշխատանքի խաթարումների մասին հայտնի դարձավ երեկ: Կիևում ենթադրում էին, որ Իլոն Մասկի SpaceX-ն «այդ միջոցները ձեռնարկել է Թրամփի վարչակազմի խնդրանքով»:
Մասկն ակնարկել է, որ ԱՄՆ կառավարությունը կարող է կանգնած լինել Ուկրաինայում Starlink-ի արագության սահմանափակումների ետևում:
Ամերիկյան որոշ լրատվամիջոցներ պնդում էին, որ նավթավերամշակման գործարաններին հարվածները դադարեցնելուց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրաժարվելու դեպքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Կիևին զրկել ամերիկյան հետախուզական տվյալներից կամ ստիպել Իլոն Մասկին անջատել Starlink-ը: