Կիևում սգո օր է հայտարարվել

Կիևի Դարնիցկի շրջանում ռուսական հարվածից զոհերի թիվը հասել է 24-ի, երեքը՝ երեխաներ են, հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։

Անցած գիշեր ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա 56 հրթիռով և 675 անօդաչու թռչող սարքով, որոնց հիմնական թիրախը Կիևն էր։ Դարնիցկի շրջանում հարձակումից փլուզվել է ինը հարկանի բնակելի շենքի մուտքը։ Վիրավորվել է քառասունութ մարդ, կան հարյուրավոր անօթևաններ։

Այսօր Կիևում սգո օր է հայտարարվել։ «Ռուսաստանի նկատմամբ պետք է ճնշում գործադրել։ Հենց Ուկրաինան է պաշտպանում Եվրոպան և աշխարհը, որպեսզի նման հարձակումները, որտեղ զոհվում են երեխաներ, չտարածվեն ։Մեզ անհրաժեշտ են հակաբալիստիկ հրթիռներ», - նշել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զոհեր ու վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածներիցԿիևի կողմից առաջարկված հրադադարից առաջ ռուսական հարձակումների հետևանքով 27 մարդ է զոհվելԽարկովում ռուսական հարվածներից զոհեր ու վիրավորներ կանՄոսկվան և Կիևը 205-ը 205-ի դիմաց գերիների փոխանակում են իրականացրել