Ուկրաինան և Ֆրանսիան պայմանավորվել են համատեղ զենքի արտադրություն սկսել, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը՝ Կիևում ֆրանսիացի գործընկերոջ հետ բանակցություններից հետո։
Միխայիլ Ֆեդորովը, սակայն, չի մանրամասնել, թե ինչ զենք է արտադրվելու Ֆրանսիայի հետ կամ երբ է սկսվելու արտադրությունը։
Կողմերը նաև քննարկել են ֆրանսիական զենքի և ռազմական տեխնիկայի նոր մատակարարումներն Ուկրաինային: «Ֆրանսիան կանգնած է և կմնա ուկրաինացի ժողովրդի կողքին», - կիրակի X-ում գրել է երկրի պաշտպանության նախարար Կատերին Վոտրինը:
Անցած տարի էլ Փարիզը հայտարարել էր Կիևին երկու միլիարդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրելու մասին։