Կիևն ու Մոսկվան հարվածների մասին են հաղորդում

Յագոտին քաղաքում ռուսական հարվածի հետևանքները, փետրվարի 7,2026թ.

Փետրվարի 7-ի ուշ երեկոյան ռուսական զորքերը հրետակոծել են Խերսոնի Կորաբելնի շրջանը։ Խերսոնի մարզային ռազմական վարչության տեղեկությունների համաձայն՝ երեք կին վիրավորվել է։

Հաղորդվում է, որ Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական կրակոցների հետևանքով 10-ամյա տղա է վիրավորվել և հոսպիտալացվել, Օդեսայում տեղի ունեցած օդային հարվածի հետևանքով վնասվել է արդյունաբերական օբյեկտ, զոհերի մասին տեղեկություններ չկան։

Խարկովի մարզի Չուգուև քաղաքում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վնասվել են բազմահարկ բնակելի շենքեր: Քաղաքային վարչակազմի տվյալներով՝ մեկ մարդ վիրավորվել է:

Ռուսաստանի շրջանների իշխանությունները հայտնում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից հարվածների մասին

Բրյանսկի մարզում ուկրաինական օդային հարվածներից, ըստ մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի, երկու զոհ կա: Յոթ բնակավայրերում էլեկտրաէներգիայի անջատումներ են:

Պատերազմող կողմերի պնդումներն անկախ աղբյուրների համար դժվար է հաստատել։