Կիևն Իլոն Մասկին պարգևատրել է բարձրագույն պետական շքանշանով

Կիևն ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին պարգևատրել է բարձրագույն պետական շքանշանով՝ Starlink-ի օգտագործման թույլտվության խնդրանքի ֆոնին։

Համապատասխան հրամանագիրն այսօր հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

«Ազատության շքանշանը շնորհվում է Միացյալ Նահանգների քաղաքացի, ձեռնարկատեր, ինժեներ, SpaceX և Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկին»,- ասվում է հրամանագրում։

Ազատության շքանշանն օտարերկրյա քաղաքացիների համար Ուկրաինայի բարձրագույն պետական պարգևն է։ Կիևը փորձում է Մասկի Starlink արբանյակային ինտերնետը օգտագործելու թույլտվություն ստանալ՝ Ռուսաստանի տարածքում ուկրաինական անօդաչու սարքերի գործողությունների համար։

Starlink կապով աշխատող ուկրաինական դրոնները կարող են ուղիղ հեռարձակման միջոցով հեռակառավարմամբ շարժվել դեպի թիրախները։
Այս պահին համակարգի օգտագործման թույլտվությունը սահմանափակված է Ուկրաինայի տարածքով։