Հակակոռուպցիոն կոմիտեն առավոտյան խուզարկել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակը, «Ազատության» տեղեկություններով՝ կան բերման ենթարկվածներ:
Հակակոռուպցիոն կոմիտեից առայժմ չեն հայտնում, թե ինչ քրեական վարույթի շրջանակում են մարդիկ բերման ենթարկվել ու քանիսն են նրանք։
Կառույցի խոսնակը միայն հաստատեց խուզարկության փաստը:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքը դատապարտել է տեղի ունեցածը, հայտարարելով, թե՝ սա «ոչ թե իրավական գործընթաց է, այլ հերթական էժանագին փորձ՝ խոչընդոտելու իրենց կառույցների բնականոն աշխատանքը»:
«Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի կարող փոխել մեր քաղաքական օրակարգը», - հայտարարել են «Հայաստան» դաշինքից:
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ սա առաջին քրեական վարույթն է, որն առնչվում է նախկին նախագահի առաջնորդած ուժին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Քոչարյան. «Լավ ենք, ամուր, պայքարի պատրաստ»Խաղաղության երաշխավորների ամենալավ ֆորմատը, ըստ Քոչարյանի, «հենց Մինսկի խմբի ֆորմատն էր» «Հայաստան» դաշինքը հայտարարում է՝ Հայաստանի իշխանությունների «մանիպուլյատիվ գործողությունները, կարծես, ստանում են եվրոպական սատարում»