Այսօր խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունում։
Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հրդեհի վերաբերյալ ահազանգ է ստացվել ժամը 19։12-ին: ՆԳՆ խոսնակը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այս պահին 13 մարտական հաշվարկ հրդեհաշիջում է իրականացնում։
«Երկու հատվածներում շատ մոտ բնակելի շենքեր են, փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի շենքեր։ Հրդեհի պատճառների մասին դեռ վաղ է խոսել: Մոտ հատվածների շենքերի բնակիչները տարհանվել են»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։