Խոշոր հրդեհ է բռնկվել Հոնկոնգի բնակելի համալիրում, զոհերի թիվը հասել է 55 -ի, հայտնում է Reuters-ը: 279 մարդ անհետ կորած է համարվում, իսկ 900-ը տեղափոխվել են ութ տարբեր ապաստարաններ։
Համալիրի ութ շենքում տեղակայված է 2,000 բնակարան, որտեղ ապրում է ավելի քան 4,600 մարդ։
Ոստիկանական տվյալներով՝ շենքերը պատված են եղել պաշտպանական ցանցով և պլաստիկով, որոնք կարող են չհամապատասխանել հրդեհային ստանդարտներին:
«Մենք հիմքեր ունենք կարծելու, որ ընկերության պատասխանատու կողմերը անփույթ են եղել, ինչը հանգեցրել է այս պատահարին և թույլ տվել, որ հրդեհը տարածվի՝ առաջացնելով մեծ թվով զոհեր», — ասել է Հոնկոնգի ոստիկանապետը:
Նրա խոսքով՝ շինարարական ընկերության երեք աշխատակից ձերբակալվել են: