Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակին կից Ամիրյան փողոցում, նշում են Քաղաքացու օրը: Վարչապետ Փաշինյանն ու իշխանության մյուս ներկայացուցիչները վերջին օրերին քաղաքացիներին հրավիրում էին կենտրոն՝ իրենց հետ տոնակատարություններին մասնակցելու:
Երեկոյան Հանրապետության հրապարակում սպասվող համերգին, որը ֆինանսավորվում է հայտնի բուքմեքերական ընկերություններից «Վիվառոյի» սեփականատեր Բադալյանների ընտանիքի կողմից, սպասվում է նաև Նիկոլ Փաշինյանի «Վարչաբենդի» ելույթը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բադալյանները վճարում են, «Վարչաբենդը»՝ նվագում. ո՞րն է խնդիրըԻրավապաշտպանները պնդում են, որ նախընտրական այս շրջանում նման միջոցառում պարզապես չէր կարելի անցկացնել, քանի որ, ըստ նրանց, սա կուսակցական միջոցառում է: «Անկախ դիտորդը» պնդում է՝ միջոցառման կազմակերպումը փաստացի խախտում է «Կուսակցությունների մասին» օրենքով սահմանված նվիրատվությունների առավելագույն չափը և կարող է ենթադրել քրեական պատասխանատվություն։
«Ազատությունը» Ամիրյան փողոց այցելած ՔՊ-ական պաշտոնյաներից փորձեց պարզաբանումներ ստանալ այս հարցերի վերաբերյալ: Նրանք ընդգծեցին, որ որևէ խախտում չեն տեսնում։
«Երեկոյան միջոցառումը կուսակցական միջոցառում չէ, երեկոյան միջոցառումը Հայաստանի ժողովրդի տոներից մեկի՝ Քաղաքացու օրվա նշելու հետ է կապված», - ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն էլ հավելեց. «Ես իրավական նյուանսներին չեմ տիրապետում, բայց կարծում եմ, որ դրա մեջ որևէ խախտում չկա»:
Ամբողջական տարբերակը՝ տեսանյութում: