Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում կկայանան հոկտեմբերի 26-ին

Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճը, արխիվ

Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում կկայանան հոկտեմբերի 26-ին։ Այսօր ընտրությունների անցկացման մասին հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Մոտենում է որոշում կատարելու, ընտրելու, փրկության օրը։ Սրանք սովորական ընտրություններ չեն, երբ ընտրողը որոշում է, թե որ քաղաքական ուժն է ավելի մոտ իր աշխարհայացքին։ Սա երկրի փրկության հարց է։

Մենք գործ ունենք գոյաբանական ընտրության հետ, մեր ընտրությունն է կանխորոշելու Վրաստանի երկարաժամկետ ապագան», - հրամանագրի ստորագրումից հետո հայտարարել է Զուրաբիշվիլին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իվանիշվիլին «Նյուրնբերգյան դատավարություն» է խոստանում ընդդիմությանը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հարցումների համաձայն, «Վրացական երազանք»-ը կարող է հաղթել առաջիկա ընտրություններում