Խամենեիի երեք որդիները ներկա են եղել հուղարկավորությանը, բայց Մոջթաբան՝ ոչ

Խամենեիի որդիները մասնակցում են արարողությանը, Մոջթաբա Խամենեին ներկա չէ, հուլիսի 5,2026

Փետրվարի վերջին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից սպանված Իրանի առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի երեք որդիներն այսօր աղոթել են նրա դագաղի առջև, սակայն Ալի Խամենեիին հաջորդած Մոջթաբան, ներկա չի եղել արարողությանը:

Իրանի պետական հեռուստատեսությունը ցուցադրել է, թե ինչպես են Մոստաֆան, Մեյսամը և Մասուդ Խամենեին աղոթում: Իրանի իշխանությունները մի քանի քաղաքներում վեցօրյա հուղարկավորության արարողություններ են կազմակերպել Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի համար։

Պետական արարողության շրջանակում դագաղը մեկ օր դրված էր փակ սրահում, որպեսզի Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներն ու օտարերկրյա պաշտոնյաները կարողանային իրենց հարգանքի տուրքը մատուցել: Շաբաթ օրը Խամենեիի դագաղը ցուցադրվեց բացօթյա՝ ապակու տակ։ Նրա դագաղի կողքին տեղադրված էին նաև դստեր, փեսայի, հարսի և 14 ամսական թոռնուհու դագաղները:

Մոջթաբային մինչ օրս հանրության առաջ չեն տեսել, և նրա որևէ լուսանկար նույնպես չի հրապարակվել։ Նշվում է, որ նա վիրավորվել է փետրվարի 28-ի հարձակման ժամանակ, որի հետևանքով զոհվեցին նրա հայրը և ընտանիքի մյուս անդամները:

Մոջթաբա Խամենեիի դեմքը խեղվել է, մեկ կամ երկու ոտքերը լուրջ վնասվածքներ են ստացել, Reuters-ին հայտնել են նրա մերձավոր շրջապատին մոտ կանգնած աղբյուրները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հայտնել է՝ Իրանին «մեկ շաբաթ արձակուրդ» են տվել Խամենեիի հուղարկավորության համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին «մեկ շաբաթով արձակուրդ է տվել» բանակցություններից՝ Իսլամական Հանրապետության սպանված առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունների պատճառով։