Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը հնարավոր չէ, քանի դեռ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Իսրայելին, պահպանում է ռազմական բազաները երկրի սահմաններից դուրս և միջամտում է տարածաշրջանի գործերին։
«Իրանի և Միացյալ Նահանգների միջև հակամարտությունը բովանդակային է, ոչ թե մարտավարական», - ըստ պետական լրատվամիջոցների՝ հայտարարել է Ալի Խամենեին, հավելելով, թե չնայած արևմտյան պատժամիջոցները խնդիրներ են առաջացրել Իրանի համար, «երկիրը պետք է ուժեղանա, քանի որ դա է անխոցելի դառնալու միակ լուծումը»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին, Սպիտակ տուն վերադառնալով, խստացրեց Իրանի դեմ պատժամիջոցները և պարբարաբար հայտարարում է, թե պատրաստ է վերսկսել նաև ռազմական գործողությունները, եթե Թեհրանը շարունակի քայլերը միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ։