Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվեց Նավանեթեմ «Նավի» Փիլային

2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նավանեթեմ «Նավի» Փիլայ

2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Նավանեթեմ «Նավի» Փիլային՝ «խաղաղությունը և միջազգային իրավունքը խթանելու համար», - այսօր Օսլոյում հայտարարել է նորվեգական Նոբելյան կոմիտեն:

85-ամյա Փիլայը հարավաֆրիկացի իրավաբան և իրավապաշտպան է, ով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարն էր 2008-2014 թվականներին: Եղել է նաև Միջազգային քրեական դատարանի դատավոր, Ռուանդայի հարցով միջազգային քրեական դատարանի նախագահ:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նոբելյան կոմիտեն իր հաղորդագրությունում նշել է Փիլայի աշխատանքը՝ սկսած Նելսոն Մանդելայի և ապարտեդիդի դեմ մյուս պայքարողների պաշտպանությունից մինչև ներկայիս ժամանակներում ծառայությունը որպես դատավոր Միջազգային քրեական դատարանում մի շարք կարևորագույն գործերով:

Նավի Փիլայը գլխավորել է պաղեստինյան օկուպացված տարածքի հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովը, որն անցած տարի եզրակացրել էր, որ Իսրայելը Գազայում ցեղասպանություն է գործել: Իսրայելը դատապարտել էր զեկույցը՝ «սկանդալային» որակելով այն:

Նոբելյան մրցանակի դրամական պարգևը 12 միլիոն շվեդական կրոն կամ 1.2 միլիոն դոլար է:

Այս շաբաթ արդեն հայտարարվել էին Նոբելյան մրցանակակիրները ֆիզիոլոգիայի և բժշկագիտության, ֆիզիկայի, քիմիայի և գրականության բնագավառներում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հուսով ենք՝ Թրամփի խաղաղարար ջանքերը կստանան Նոբելյան հանձնաժողովի պատշաճ գնահատականը. ԱլիևԳրականության Նոբելյան մրցանակը շնորհվեց կանադացի գրող Էնն ՔարսոնինՀայտնի են քիմիայի, ֆիզիկայի և բժշկության Նոբելյան մրցանակակիրները. ինչ են նրանք հայտնաբերել