Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով 3 մարդ է զոհվել

Արխիվ

Ամերիկյան բանակը հարվածել է Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում գտնվող նավին, որի հետևանքով զոհվել է 3 մարդ:

ԱՄՆ հարավային հրամանատարությունը հայտարարել է, որ նավը ղեկավարել են «որոշակի ահաբեկչական կազմակերպություններ», որոնց չի հաջողվել նույնականացնել: Հրամանատարությունը զոհերին բնութագրել է թմրանյութով զբաղվող ահաբեկիչներ:

ԱՄՆ զինծառայողներից ոչ ոք չի տուժել:

Այլ մանրամասներ չեն նշվել: