Քերոլայն Լևիթը լքում է պաշտոնը

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթ, արխիվ

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը ամսվա վերջում կլքի պաշտոնը, տեղեկացրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։

28-ամյա Լևիթը սոցցանցում գրել է, որ ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել իր մանկահասակ երեխաների հետ։ Երկրորդ զավակին նա մայիսին է ծննդաբերել՝ մայրական արձակուրդից նախորդ ամիս վերադարձել։

«Սպիտակ տան մեր հրաշալի մամուլի քարտուղարը և իմ ամենավստահելի օգնականներից մեկը՝ Քերոլայն Լևիթը, ամսվա վերջում կթողնի իր պաշտոնը, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնի իր գեղեցիկ փոքրիկ երեխաների և ընտանիքի հետ․ որոշում, որը ես լիովին հասկանում և հարգում եմ։ Քերոլայնն այժմ կլինի դրսի իմ գլխավոր խորհրդատուներից մեկը և ազդեցիկ ձայն Հանրապետական կուսակցության ներսում», - Truth Social-ում գրել է Թրամփը։

Լևիթը ԱՄՆ պատմության ամենաերիտասարդ Սպիտակ տան մամուլի քարտուղարն է։