Այսօր Քելբաջարի շրջանում չվնասազերծված սպառազինության պայթյունից հերթական ադրբեջանցին է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է APA գործակալությունը՝ տեղեկացնելով, որ պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել Ղազախի շրջանի 40-ամյա բնակիչ Սարխան Իսքանդարովը։
«Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ Իսքանդարովը իր հոտն էր արածեցնում չականազերծված տարածքում»,- մանրամասնել է գործակալությունը։
Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ միջադեպն արձանագրվել է Հայաստանի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Զեյլիկ գյուղի մերձակայքում։