Քելբաջարի շրջանում ադրբեջանցի զինծառայող է մահացել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքը

Քելբաջարի շրջանում ադրբեջանցի զինծառայող է մահացել, այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ կին զինվորականը զոհվել է «ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով»։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում: