Այսօր երեկոյան Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, այսօր կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել, տուժածներ չկան, հաղորդում է Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը:
Ահազանգը ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնն ստացել է ժամը 19:26, դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողներ։
Ըստ նախնական տվյալների՝ երեք ավտոմեքենա վնասվել է: Տեղում փրկարարների և ոստիկանների կողմից տարվում են աշխատանքներ։
Երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գոտիով։