Կայացել է Ռուսաստանի և Իրանի նախագահների հեռախոսազրույցը

Իրանի և Ռուսաստանի նախագահները, արխիվ

Այսօր կայացել է Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Մասուդ Փեզեշքիանի հեռախոսազրույցը։ Այս մասին հաղորդել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ զրույցի մանրամասները հասանելի կդառնան օրվա ընթացքում։

Պեսկովը նաև ընդգծել է, որ իրավիճակը տարածաշրջանում, «շարունակում է խիստ լարված մնալ, և նախագահ Պուտինը այն հանդարտեցնելու ուղղված քայլերը չի դադարեցնում»։

«Այս առումով Ռուսաստանն օգնություն է տրամադրում ոչ միայն Իրանին, այլև ողջ տարածաշրջանին»,- նշել է Պեսկովը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրավապաշտպանների տվյալներով՝ Իրանում զոհերի թիվն անցել է 3.4 հազարըԱՄՆ-ն ՄԱԿ-ին հայտնել է բոլոր հնարավոր տարբերակների մասին, Իրանը՝ զգուշացրել՝ կպատասխանի ցանկացած ագրեսիայիՌուսաստանը կարող է միջնորդի դեր ստանձնել Իսրայելի և Իրանի միջև