Կայացել է Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպումը

Ռուսաստանի նախագահի մերձքաղաքային նստավայր Նովո-Օգարյովոյում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը, հայտնում է Риа Новости-ն:

Պուտինը հայտարարել է Բելառուսի հետ առևտրատնտեսական համագործակցության հաջող զարգացման մասին։ Նա նշեց, որ առևտրաշրջանառությունը անցյալ տարի հասել է գրեթե 52 միլիարդ դոլարի և շարունակում է աճել։

Ավելին, երկրները համագործակցում են ոչ միայն ավանդական ոլորտներում, այլև բարձր տեխնոլոգիաների ոլորտում, նշեց նախագահը։

«Ամենակարևորը, իմ կարծիքով, ամենահիմնարարը, այն է, որ մենք համագործակցում ենք ինչպես ավանդական ոլորտներում, այնպես էլ այսօր հատկապես կարևոր ոլորտներում՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում», - ընդգծել է Ռուսաստանի նախագահը։

Բելառուսի նախագահը Ռուսաստան է ժամանել հինգշաբթի օրը։ Ուրբաթ օրը նա բանակցություններ է վարել վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լուկաշենկո․ «Ի տարբերություն ոմանց, մեզ համար Ռուսաստանի բարեկամ լինելը պատիվ է»