«Միացյալ Նահանգներում ծավալված վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ վկայեցին Վրաստանի ղեկավարության վարած քաղաքականության ճշմարտացիությունը», - այսօր, ելույթ ունենալով խորհրդարանի անդամների առջև, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։
Նրա խոսքով՝ «Թրամփի ընտրությամբ կեղծ ազատական աշխարհակարգը սկսեց փոփոխությունների ենթարկվել»։
Վրաստանի նախագահի պնդմամբ՝ ամերիկյան նոր վարչակազմի հետ արժեքների և աշխարհայացքի համընկնումները կարող են նպաստել Թբիլիսիի և Վաշինգտոնի հարաբերությունների բարելավմանը։
Դրա հետ մեկտեղ, ըստ Կավելաշվիլիի, Եվրամիության և Թբիլիսիի հարաբերությունները շարունակում են բարդ մնալ։ «Վրաստանի հանդեպ կիրառվող երկակի ստանդարտները ըստ էության առօրյա մի երևույթ են դարձել, ինչը հարվածում է թե՛ եվրոպական արժեքներին, թե՛ մեր եվրոպացի գործընկերների վարկին», - նշել է Վրաստանի նախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կոբախիձեն ողջունել է արտաքին հատկացումները 90 օրով դադարեցնելու Թրամփի որոշումը Կոբախիձեն շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբԱՄՆ-ն դադարեցնում է ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետԲայդենն անհանգստություն է հայտնել Վրաստանի «ժողովրդավարական հետընթացի» առնչությամբ