Կաց․ «Իսրայելը երբեք չի լքի Գազան»

«Իսրայելը երբեք չի լքի Գազան»,- այսօր հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Մենք գտնվում ենք Գազայի հատվածի խորքում և մենք չենք լքի Գազան։ Մենք այնտեղ ենք պաշտպանության և [2023-ի հոկտեմբերի 7-ի] կրկնությունը կանխելու համար։ Աստծո օգնությամբ մենք Գազայի հյուսիսում մի ռազմաբազա կկառուցենք, որ նաև քաղաքացիական գործառույթներ կունենա։ Դա նման չի լինի թշնամական շրջապատում գտնվող բնակավայրերին։ Մենք այս նախագիծը կիրականացնենք ճիշտ պահին՝ ճիշտ ձևով»,-հայտարարել է Կացը։