«Իսրայելը դեռ չի պատրաստվում հեռանալ Սիրիայի հարավում ստեղծված բուֆերային գոտուց», - այսօր հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«Մենք չենք հեռանա Հերմոն լեռան և հարակից անվտանգության գոտու տարածքից քանի դեռ ջիհադիստների վտանգն Իսրայել պետության համար պահպանվում է», - նշել է Կացը։
Նախարարը նաև ընդգծել է, որ Իսրայելը հետագայում ևս խոչընդոտելու է Սիրիայի տարածքում Թուրքիայի ամրապնդման փորձերին, «քանի որ դրանք վտանգում են Իսրայելի շահերն անվտանգության ոլորտում»։