Կատարի մայրաքաղաք Դոհայում սկսվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև «տեխնիկական մակարդակով» բանակցությունները, հայտնում է Al Jazeera-ն՝ իր աղբյուրներին հղումով։
Լրատվամիջոցը նշում է, որ կողմերից որևէ մեկի բարձրաստիճան պաշտոնյաների միջև, սակայն, անձնական հանդիպումներ նախատեսված չեն։
Al Jazeera-ի աղբյուրները նաև հայտնել են, որ Դոհայում է առնվազն երեք աշխատանքային խումբ, որոնք զբաղվում են տեխնիկական քննարկումներով, մասնավորապես՝ Իրանի միջուկային խնդրին, ֆինանսական, սառեցված միջոցների վերադարձին և դիվանագիտությանն առնչվող հարցերին։
Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը «ներկա պահին ընդհանրապես չի բանակցում Միացյալ Նահանգների հետ» և չի բանակցի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել փոխըմբռնման հուշագրի բոլոր կետերը։
Մինչդեռ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Fox News-ին տված հարցազրույցում պնդել էր, որ այսօր Վաշինգտոնի և Թեհրանի միջև տեխնիկական բանակցություններ կընթանան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱՄՆ-ն «հիանալի դիրքում» է, եթե նույնիսկ Իրանի հետ բանակցությունները ձախողվեն․ ՎենսԿատարում ամերիկյան և իրանական պատվիրակությունները չեն հանդիպիՈւիթքոֆն ու Քուշները ժամանել են Կատար