Կատարի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի և Կատարի ԱԳ նախարարներ Աբբաս Արաղչին և Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանին, արխիվ

Կատարի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանին և Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են տարածաշրջանային խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր, հայտնում է Կատարի ԱԳՆ-ն։

Ըստ գերատեսչության՝ Ալ-Թանին, որը նաև Կատարի վարչապետն է, Հորմուզի նեղուցի խնդրին է անդրադարձել՝ ընդգծելով, որ նավարկության ազատությունը փոխզիջումների ենթակա չէ։

«Հորմուզի նեղուցը փակելը որպես ճնշման խաղաթուղթ օգտագործելը կհանգեցնի միայն ճգնաժամի խորացմանը և տարածաշրջանի երկրների կենսական շահերի վտանգմանը», - զրույցի ժամանակ ասել է ալ-Թանին՝ մատնանշելով նաև նեղուցի փակ մնալու հնարավոր բացասական հետևանքները համաշխարհային էներգիայի և սննդի մատակարարումների համար։

Ալ-Թանին Արաղչիին փոխանցել է, որ Դոհան լիովին աջակցում է ճգնաժամը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու միջնորդական ջանքերին՝ կարևոր համարելով, որ կողմերի արձագանքներն այնպես լինեն, որ նպաստեն բանակցությունների առաջմղմանը և սահմանափակեն նոր էսկալացիայի հնարավորությունները։

Թեհրանից մանրամասներ առայժմ չեն հայտնել հեռախոսազրույցի մասին։

Ավելի վաղ, Axios-ը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետին՝ Իրանում պատերազմը դադարեցնելու համաձայնագրի հասնելու ջանքերի շրջանակներում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մայամիում Ռուբիոն և Ուիթքոֆը Կատարի վարչապետի հետ քննարկել են Իրանի հարցը. Axios

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփ. ԱՄՆ - Իրան հակամարտության կարգավորումը կարող է տևել երկու-երեք շաբաթՊակիստանի ԱԳՆ-ը ողջունում է ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնության նշանները