Քաշքշուկ՝ Ուկրաինայի խորհրդարանում

Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն ռադան, արդեն մի քանի ժամ է, ինչ չի կարողանուն լիագումար նիստ գումարել՝ պատգամավոր Մարյանա Բեզուգլայի բողոքի ակցիայի պատճառով։

Սկանդալային հայտարարություններով հայտնի Բեզուգլայան արգելափակել է խորհրդարանի ամբիոնը՝ դրան Ուկրաինայի զինված ուժերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հրաժարականը պահանջող պաստառներ փակցնելով։

Խորհրդարանի պատգամավոր, խոշոր գործարար, Դոնեցկի նախկին նահանգապետ Սերգեյ Տարուտան փորձել է ուժով հեռացնել պատգամավորին նիստերի դահլիճից, սակայն ապարդյուն։