Մոսկվայի Բասմաննի շրջանի դատարանը բավարարել է օգտակար հանածոների պաշարների գծով պետական հանձնաժողովի նախագահ Իգոր Շպուրովին կալանավորելու միջնորդությունը:
«Երեկ դատարանը Շպուրովի նկատմամբ խափանման միջոց ընտրեց երկու ամսով կալանավորումը», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը փոխանցել են իրավապահ մարմիններից:
Շպուրովը ուրբաթ օրն է ձերբակալվել: Բարձրաստիճան պաշտոնյային կոռուպցիոն մեղադրանք է առաջադրվել: Քրեական գործի մանրամասները չեն հրապարակվում:
Ըստ նույն աղբյուրի՝ կալանավորվել է նաև ենթադրյալ կաշառատուն: