Քարվաճառի տարածքում բռնկված հրդեհը չի հաջողվում մարել

Քարվաճառ, Լեռնային Ղարաբաղ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակվում է հրդեհը, որ բռնկվել էր նախօրեին Քարվաճառի շրջանում: Ադրբեջանի ԱԻՆ-ը նշում է, որ հրդեհը բռնկվել է անտառային հատվածում:

Կրակը այսօր տարածվել է նաև Քաշաթաղի շրջանում:

Գերատեսչությունը նշել է՝ հրդեհը բռնկվել է լեռնային, բարդ տեղանքով տարածքում, որտեղ նաև քամի է, ինչը բարդացնում է դրա մարման աշխատանքները: