Երևանի Դեմիրճյան փողոցում կառուցվող շենքի բարձ շինարարական ամրանները քիչ առաջ ընկել են փողոցի վրա: Դեպքը ԱԺ շենքի դիմաց է պատահել: Նախնական տեղեկություններով՝ տուժող չկա:
Ի՞նչն է պատճառը, որ ամրանները շրջվել են, տեղում գտնվողները հրաժարվում էին խոսել:
Ըստ կառուցվող շենքի ցանկապատին փակցրած ցուցանակի՝ կառուցապատող ընկերությունը «Ավա Հոլդինգ»-ն է: Տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Շտեռն-Սերվիս» ընկերությունը:
Մինչ այս պահը այս ընկերությունները որևէ հայտարարություն չեն արել բանուկ փողոցում տեղի ունեցած պատահարի ու պատճառների մասին: Ներքին գործերի նախարարությունից ևս դեռ արձագանք չկա: