Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դեկտեմբերի 8-12-ը գործուղվում է Լոնդոն՝ TRIPP նախագծի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման աշխատանքները Fieldfisher LLP իրավաբանական ընկերության հետ իրականացնելու նպատակով:
Վարչապետի որոշմամբ, որը հրապարակված է Կառավարության e-gov.am կայքում, Միացյալ Թագավորությունից Անդրեասյանը կմեկնի Հաագա՝ դեկտեմբերի 15-18-ը Միջազգային արդարադատության դատարանում քննվող երկու գործերի շրջանակներում ընթացակարգային հարցերի վերաբերյալ տեսակետները ներկայացնելու նպատակով:
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները պետք է ներկայացնի վարչապետի աշխատակազմ և Արտաքին գործերի նախարարություն: