Կառավարությունը հայտնում է՝ Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը մերժել է ՀԷՑ-ի սեփականատերերի հայցը. Կարապետյանները համաձայն չեն

Կառավարության պնդմամբ՝ Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը մերժել է ՀԷՑ-ին առնչվող «Տաշիր» ընկերությունների սեփականատերերի միջնորդությունը:

Հայցվորները նախ պահանջել են հաստատել, որ կառավարությունը հրաժարրվել է կատարել դեռ ամռանը արբիտրի կայացրած մեկ այլ որոշում, բացի այդ՝ վերականգնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիան և վերջինիս կառավարման մարմինների անդամների լիազորությունները, ինչպես նաև դադարեցնել նշանակված ժամանակավոր կառավարչի լիազորությունները:

Թե այս հայցը երբ է ներկայացվել, ժամկետներ նշված չեն, կառավարության պաշտոնական կայքում միայն նշված է, որ որոշումը միջազգային դատարանը կայացրել է դեկտեմբերի 14-ին:

Ըստ կառավարության հաղորդագրության՝ պահանջված ապահովման միջոցները հիմնավորված չեն համարվել և հենց դրա համար են մերժվել:

«Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ կառավարության կայքում տեղադրված որոշումը իրական բովանդակության հետ կապ չունի, իրականությունն այլ է, որի վերաբերյալ Մարիանա Ղահրամանյանի փոխանցմամբ՝ քիչ անց կլինի հայտարարություն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելուց հետո կառավարությունը «Տաշիր կապիտալին» առաջարկ դեռ չի արել. Դավիթ ՂազինյանՀԷՑ-ը զրկվեց լիցենզիայից Վարչապետն ու ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը էլցանցերի չարաշահումներից են խոսել, Կարապետյանը հերքել է մեղադրանքները Ո՞րն է լինելու ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու գինը և ո՞վ է այն վճարելու Կառավարությունը կգնի՞ ՀԷՑ-ը, թե՝ ոչ, կախված է գնից, պետական բյուջեի միջոցներից. Նիկոլ ՓաշինյանԿա հարկադրաբար կատարելու մեխանիզմ, եթե ՀԷՑ-ը դիմի հայաստանյան դատարան ու հաղթի. ԳալյանԿառավարությունը չի կատարելու ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժի որոշումը. Փաշինյանը այլ դիրքորոշում ունեցող պաշտոնյաներին հորդորեց հեռանալՀԷՑ-ի տնօրենի նախկին պաշտոնակատարը հրապարակում է արբիտրաժային որոշման վերաբերյալ պաշտոնական գրագրությունը