Կառավարության ծրագրի քննարկումը Ազգային ժողովում հավանաբար հաջորդ շաբաթ կսկսվի: Այս մասին հայտնեց իշխող «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը:
Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը վերջինն է 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգում:
Հունիսի 7-ի ընտրություններով ձևավորված խորհրդարանն արդեն ընտրել է նախագահ, չորս փոխնախագահներին, այժմ ընտրում է 12 հանձնաժողովների նախագահներին: