Կարապետյանը պնդում է՝ եթե Փաշինյանն իրեն լսեր, պատերազմը կանգ կառներ Ֆիզուլիում. 168.am

Սամվել Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, Երևան, 24-ը հունիսի, 2021թ.

«Ուժեղ Հայաստանի» առանջորդ Սամվել Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարել է՝ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն լսեր, ապա 44-օրյա պատերազմում հայկական կողմը կկորցներ երեք շրջան, իսկ պատերազմը կկանգներ Ֆիզուլիում:

«Եթե առաջին անգամ ինձ լսեր, մենք կկորցնեինք ընդամենը երեք շրջան, պատերազմն էլ կկանգներ Ֆիզուլիում, բայց ինքը մեծամտաբար համարում էր, որ հաղթում ենք, ինչի՞ համար կանգնեցնենք, եթե հաղթում ենք: Եթե ինձ լսեր, մենք չէինք կորցնի Շուշին, սկզբում իրեն շատ մեծամիտ պահեց, պնդում էր, թե հաղթում ենք, գուցե իրեն էլ էին խաբել, թե հաղթում ենք, բայց հետագայում ամեն ինչ գնաց սխալ ճանապարհով», - նշեց Կարապետյանը:

Սամվել Կարապետյանը, սակայն, մոտ ժամուկես տևած հարցազրույցի ընթացքում այդպես էլ չպարզաբանեց՝ պատերազմի օրերին ինքն արդյոք ուղիղ քննարկում ունեցել է Նիկոլ Փաշինյանի հետ, թե՞ ոչ, պատերազմը կանգնեցնելու հարցով ո՞վ է երաշխավորը եղել, որ այդ պայմաններով Ադրբեջանը կդադարեցնի ռազմական գործողությունները և կոնկրետ ո՞ր օրերին է այդ առաջարկն արվել:

Վարչապետն առայժմ չի արձագանքել այս պնդումներին: