Հոկտեմբերի լույս 3-ի գիշերը Ռուսաստանի 13 տարածաշրջանների, Ղրիմի, Ազովի և Սև ծովերի երկնքում 218 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
13 տարածաշրջանների թվում հիշատակված է նաև Կալուգայի մարզը:
Կալուգայի բնակիչները գիշերը հաղորդել են պայթյունների և բնակելի շինություններին անօդաչուների հարվածների մասին:
Մարզի իշխանությունները հաստատել են այդ հաղորդումները: «Անօդաչու թռչող սարքերի գրոհի հետևանքով Կալուգայում վնասվել են բազմաբնակարան և մասնավոր տներ», - Telegram-ում գրել է նահանգապետ Վլադիսլավ Շապշան՝ հայտնելով նաև ապակու բեկորներից աննշան վնասվածքներ ստացած տուժողների մասին, որոնց օգնություն է ցուցաբերվել առանց հոսպիտալացնելու:
Տեղի բնակիչները մեկնաբանություններում բողոքել են, որ օդային տագնապ չէր հայտարարվել:
Թե որն էր Կալուգայում ուկրաինական ուժերի թիրախը, դեռևս պարզ չէ:
Դոնեցկի մարզում Ռուսաստանի նշանակած իշխանությունները հաղորդել են էներգետիկ օբյեկտների վրա ուկրաինացիների հարձակումների հետևանքով Դոնեցկի և Մակեևկայի մի քանի շրջանների՝ առանց էլեկտրականության և ջրի մնալու մասին: