Կալլաս․ «Ուկրաինան չպետք է համաձայնի տարածքային զիջումների»

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլաս, արխիվ

«Ուկրաինան չպետք է համաձայնի տարածքային զիջումների», - այսօր հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։

«Դա սխալ մոտեցում է և լիովին համապատասխանում է բանակցությունների ռուսական ուղեցույցին՝ պահանջել մի բան, որ երբեք նրանց չի պատկանել», - ասել է Կալլասը։

ԵՄ պաշտոնյայի խոսքով՝ Դոնբասի զիջումը «ծուղակ է լինելու, որում մենք չպետք է հայտնվենք»։