Կալլաս․ «Եվրոպան այլևս ԱՄՆ ծանրության կենտրոնը չէ»

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլաս, արխիվ

«Եվրոպան այլևս ԱՄՆ ծանրության գլխավոր կենտրոնը չէ», - այսօր Փարիզում մեկնարկած միջազգային համաժողովի ընթացքում հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։

«Այս փոփոխությունը միանգամից չէ, որ տեղի է ունեցել։ Դա համակարգային փոփոխություն է և ժամանակավոր բնույթ չի կրում», - նշել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Կալլասի համոզմամբ, հաշվի առնելով ամերիկյան քաղաքականության այս փոփոխությունները՝ Եվրոպան պետք է լուրջ քայլեր ձեռնարկի իր անվտանգությունը սեփական ուժերով ապահովելու ուղղությամբ։

«Որևէ մեծ պետություն երբեք իր գոյատևման հարցը չի վերապատվիրակել երրորդ կողմին և հաջողության հասել», - հայտարարել է Կայա Կալլասը։