Եթե Ուկրաինայից պահանջում են սահմանափակումներ բանակի վերաբերյալ, ապա նույն կանոնները պետք է գործեն նաև Ռուսաստանի նկատմամբ։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
«Ուկրաինայի նկատմամբ բանակցությունների ընթացքում առաջադրվող ցանկացած ռազմական սահմանափակում պետք է հավասարապես տարածվի նաև Ռուսաստանի վրա», նշել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան։
Կալասի խոսքով՝ սա այն առանցքային պայմաններից մեկն է, որը Եվրամիությունը մտադիր է առաջ քաշել Մոսկվայի հետ հնարավոր բանակցություններում։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Եվրամիության երկրները բանակցությունների առաջարկով չեն դիմել Ռուսաստանին։