«Քաղաքացիական պայմանագիրն» ընտրարշավը սկսում է Սյունիքից, «Ուժեղ Հայաստան»-ի անդամները ԱԺ շենքի մոտ են

«Ուժեղ Հայաստան»-ի անդամները Ազգային ժողովի շենքի դիմաց, Երևան, 8-ը մայիսի, 2026թ.

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը քարոզարշավը սկսում է Սյունիքից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է առաջնորդում այն:

15 -հոգանոց կառավարության 12 անդամ քարոզարշավի մեկնարկին արձակուրդ է վերցրել, ամենաերկարատևը՝ վարչապետը, նա 29-օրյա քարոզարշավի միայն մեկ օրը՝ մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնին հետ կգա արձակուրդից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վարչապետը և մի շարք պաշտոնյաներ արձակուրդ են մեկնում

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ի անդամներն այսօր հավաքված են Ազգային ժողովի մոտ, սպասվում է ընտրություններում դաշինքի ներկայացրած ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի ասուլիսը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մեկնարկեց ԱԺ ընտրությունների քարոզարշավը