Կադիրովը կրկին առաջադրվելու է

Չեչնիայի գործող առաջնորդ Ռամզան Կադիրովը պատրաստվում է ևս մեկ անգամ առաջադրվել հանրապետության ղեկավարի պաշտոնում։ Այս մասին Կադիրովը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ։

Ռուսաստանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Կադիրովին «հատուկ ռազմական գործողության ընթացքում ցուցաբերած աջակցության համար»։ Պուտինը նաև հաջողություն է մաղթել Կադիրովին սեպտեմբերի 20-ին կայանալիք ընտրություններում։ «Եթե դուք հավանություն եք տալիս և եթե ժողովուրդը կրկին ընտրի ինձ, ես կշարունակեմ ծառայել ձեզ որպես զինվոր և չեմ հիասթափեցնի ձեզ»,- հայտարարել է Կադիրովը։

Վերջին ամիսների ռուսաստանյան ընդդիմադիր մամուլում ակտիվ տեղեկություններ էին շրջանառվում, որոնց համաձայն Կադիրովը մահացու հիվանդ է և պատրաստվում է իր պաշտոնը ժառանգել որդիներից մեկին։

Ռամզան Կադիրովը Չեչնյան ղեկավարում է 2007 թվականի փետրվարից։