Քաբուլում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, վիրավորվել՝ 13-ը

Ծուխ է բարձրանում Քաբուլի Շահր-է Նաու թաղամղասում ում հարձակման վայրից, արխիվ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, վիրավորվել՝ 13-ը, հայտնել են թալիբների դե ֆակտո ղեկավարների ներկայացուցիչները։

Ականատեսները պատմել են, որ միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքի գլխավոր դատախազության մոտ, որոշ բնակիչներ «Ազատություն» ռադիոկայանի «Ադազի» ծառայությանը հայտնել են, որ առնվազն 15 մարդ է զոհվել:

Ոստիկանության ներկայացուցիչները միջադեպը որակել են որպես «մահապարտ հարձակում»՝ առանց այլ մանրամասներ հայտնելու։

Շահր-է Նաու թաղամասի շտապօգնության հիվանդանոցի մոտակայքում գտնվող բնակիչները «Ռադիո Ազադի»-ին ասել են, որ տեսել են դիեր և վիրավորներ, որոնք շտապօգնության մեքենայով տեղափոխում են հիվանդանոց:

Ոչ մի խմբավորում պատասխանատվությունը դեռևս չի ստանձնել: