ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը դատարանի առաջ է կանգնել գաղտնի տեղեկատվության հետ անփույթ վարվելու մեղադրանքով։
Ըստ մեղադրական եզրակացության, Բոլթոնը գաղտնի տեղեկատվություն է փոխանցել իր երկու մերձավորներին՝ իր հեղինակած գրքում օգտագործելու նպատակով. խոսքը այդ թվում հետախուզական ճեպազրույցների և բարձրաստիճան պաշտոնյաների ու օտարերկրյա առաջնորդների հետ հանդիպումների վերաբերյալ նշումների մասին է:
«Ես անհամբեր սպասում եմ իմ օրինական վարքագիծը պաշտպանելու և [Թրամփի] իշխանության չարաշահումը բացահայտելու պայքարին», - երեկ հայտարարում էր Սպիտակ տան նախկին բարձրաստիճան պաշտոնյան, որ պաշտոնանկությունից հետո դարձել է ԱՄՆ գործող նախագահի կոշտ ընդդիմախոս:
Բոլթոնի պաշտպանական թիմը կտրականապես հերքում է մեղադրանքները և պնդում, որ նախկին ազդեցիկ պաշտոնյան անօրինական կերպով որևէ տեղեկատվություն չի փոխանցել կամ պահել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ ՀԴԲ-ն խուզարկում է Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի տունը