Նովակ Ջոկովիչն ավարտեց իր հաղթարշավն Օլիմպիական ոսկե մեդալով։
37-ամյա սերբ թենիսիստը երեկ իսպանացի Կառլոս Ալկարասի հետ թեժ պայքարում հաղթեց իր երազանքի մրցաշարը։
Ջոկովիչն աշխարհի 5 թենիսիստներից մեկն է, որ իր սպորտային կյանքի ընթացքում հաղթել է «Մեծ սաղավարտի» բոլոր չորս մենախաղերում և նվաճել օլիմպիական տիտղոսը:
Խաղի ավարտին հաղորդավարի հարցին, թե արդյո՞ք սա նշանակում է կարիերայի ավարտ, սերբ թենիսիստը պատասխանել է՝ և՛ այո, և՛ ոչ։
«Այո՛, ես ավարտեցի, որովհետև այս ոսկե մեդալն ամփոփում է իմ բոլոր ձեռքբերումները։ Բայց նաև՝ ո՛չ, որովհետև ես սիրում եմ այս սպորտը։ Ես չեմ խաղում միայն հաղթելու համար, ես սիրում եմ մրցել, ես սիրում եմ մարզել իմ մարմինը, կատարելագոծել իմ խաղն ամեն օր, ամեն շաբաթ՝ անգամ այս տարիքում», - ասել է Նովակ Ջոկովիչը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նովակ Ջոկովիչը երկրորդ անգամ դարձել է Ուիմբլդոնի հաղթող