Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Անկարա՝ մասնակցելու Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի արտաքին գործերի, էկոնոմիկայի/առևտրի և տրանսպորտի նախարարների երկրորդ եռակողմ հանդիպմանը։

Ինչպես հաղորդում է APA-ն, այցի շրջանակներում Բայրամովը ելույթ կունենա եռակողմ հանդիպմանը, ինչպես նաև նախատեսվում են մի շարք բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ։