ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, «Ազատության» աղբյուրների փոխանցմամբ, Հայաստան կայցելի փետրվարի 9-ին, այստեղից կմեկնի հաջորդ օրը:
Նախատեսված է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի հանդիպումը Հայաստանի վարչապետի հետ:
Վենսի այցելության օրակարգը մինչև այս պահը հրապարակված չէ, հայտնի չէ, թե նա էլ ինչ հանդիպումներ է ունենալու:
AP-ն երեկ հայտնել էր, որ ԱՄՆ փոխնախագահը Միլանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելուց հետո կժամանի Հայաստան և Ադրբեջան։
Վենսի այցի մասին առաջինը տեղեկացրել էր Սպիտակ տան ղեկավարը հունվարի 24-ին՝ ասելով, որ այցի նպատակն է առաջ մղել «Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար»:
«Մենք կխորացնենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ, պայմանագրեր՝ մեր կիսահաղորդիչներ արտադրողների համար, Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոններն ու նավակները և ավելին», - նշել էր ԱՄՆ նախագահը:
Սա ամերիկյան վարչակազմի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցն է Հայաստան, և առաջինը, ով կայցելի Ադրբեջան 2008 թվականին նախկին փոխնախագահ Դիք Չեյնիից հետո։
Չեյնին նույն տարում այցելել էր նաև Վրաստան, իսկ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը Թբիլիսի էր այցելել 2005 թվականին։ Ջո Բայդենը ևս Վրաստան էր այցելել 2009 թվականին՝ փոխնախագահի պաշտոնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
TRIPP նախագիծ, առևտրի մեկնարկ. ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Աբու ԴաբիումԿոբախիձե․ «Վենսի այցը Զանգեզուրի միջանցքի մասին է»ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան. ԹրամփՎենսի այցին նախորդել էին հայ-ադրբեջանական բարձր մակարդակով բանակցություններն Աբու Դաբիում: Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը, մասնավորապես, գոհունակություն էին հայտնել երկկողմ առևտրի մեկնարկի և Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանման, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով երրորդ երկրներից հացահատիկի և այլ ապրանքների՝ Հայաստան տարանցման կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը համաձայնել էին շարունակել ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները:
Առանց մանրամասների հաղորդվել էր, որ նրանք քննարկել են նաև TRIPP-ի և այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը։