Թուրքիայի մեծությամբ երրորդ քաղաքի՝ Իզմիրի քաղաքապետ Ջեմիլ Թուգայն այսօր անցել է նախագահ Ռեջեփ Էրդողանի իշխող կուսակցության շարքերը, հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը:
Իզիմիրն ավելի քան երկու տասնամյակ ղեկավարել է ընդդիմադիր Հանրապետա-ժողովրդական կուսակցությունը:
Թուգայը Էրդողանի «Արդարություն և զարգացում»-ին միացել է Անկարայում կուսակցության գրասենյակում կայացած արարողության ժամանակ: Նա իշխող կուսակցությունը որակել է «ձայնազուրկների ձայն» և խոստացել վերակառուցել Իզմիրը որպես «Արդարություն և զարգացում»-ից առաջին քաղաքապետ:
Թուգայը 2024 թվականի ընտրություններում հաղթել է՝ ստանալով քվեների 49 տոկոսը, Հանրապետա-ժողովրդական կուսակցությունը լքել է այս տարվա հունիսին:
2024-ից հետո, երբ Հանրապետա-ժողովրդական կուսակցությունը հաջողության հասավ տեղական ընտրություններում մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Անկարայում և Ստամբուլում, ընդդիմադիրների ղեկավարած քաղաքապետարանները քրեական հետաքննությունների ալիքի թիրախ դարձան, հարյուրավոր ընդդիմադիր պաշտոնյաներ բանտարկվեցին: Նրանցից ամենահայտնին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն է, որը հաջորդ նախագահական ընտրություններում Ռեջեփ Էրդողանի ամենահավանական մրցակիցն էր համարվում: Իմամօղլուն ճաղերի ետևում է անցած տարվա մարտից: