Վրաստանի ամենահարուստ գործարար, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին օրերս հրաժարվել է հանդիպել Թբիլիսիում ԱՄՆ դեսպան Ռոբին Դանիգանի հետ։ Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունն այս մասին տեղեկացրել է սոցցանցերի միջոցով՝ նշելով, որ դեսպանի և Իվանիշվիլիի հանդիպումը նախատեսված էր մայիսի 22-ին։
«Այդ հանդիպման ընթացքում Իվանիշվիլին պետք է լսեր Թրամփի վարչակազմի ուղերձը»,- տեղեկացնում է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը։
«Այդ ուղերձում կրկին պետք է ընդգծվեին այն քայլերը, որոնք կարող է ձեռնարկել Վրաստանի կառավարությունը՝ ԱՄՆ հետ հարաբերությունների վերականման հարցում իր մտադրությունների լրջությունն ի ցույց դնելու համար»,- նշված է դեսպանատան հաղորդագրությունում։