Իտալիայում վաղը մեկնարկում է ձմեռային Օլիմպիադան

Իտալիա - Օլիմպիական ավանը Միլանում, փետրվար, 2026թ.

Ավելի քան 6 հազար անվտանգության աշխատակից կհսկի ձմեռային Օլիմպիական խաղերը, որ մեկնարկում են վաղը Իտալիայում։

Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում կայանալիք ձմեռային Օլիմպիադային գրեթե 3 հազար մարզիկ է մասնակցում՝ երկու անգամ քիչ, քան անվտանգության աշխատակիցներն են։

Անվտանգության խիստ պայմանների պատճառը հնարավոր հարձակումներն ու դիվերսիաներն են։

Շատ իտալացիներ վրդովված են այն լուրերից, որ ԱՄՆ Ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) անդամները նույնպես ժամանում են Իտալիա՝ Օլիմպիական խաղերի համար։

Վերջերս ԱՄՆ Մինեսոտա նահանգում ICE-ի գործողությունների դեմ բողոքի ակցիաների ժամանակ երկու մարդ է սպանվել։

Իտալիայի կառավարությունը մի քանի անգամ ընդգծել է, որ փողոցներում կտեղակայվեն միայն իտալական ուժերը, և որ ICE-ն պետք է մնա ԱՄՆ դիվանագիտական հաստատություններում։

Բացման արարողությունը տեղի կունենա Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում։
Ողջույնի խոսքով հանդես կգա Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան։

Միջոցառմանը ներկա կլինեն նաև բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

2028 թվականի ամառային Օլիմպիական խաղերը տեղի են ունենալու Միացյալ Նահանգներում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դեպի օլիմպիական սառույց՝ Հայաստանի դրոշով. գեղասահորդ զույգը Միլանում կսահի «Արցախ»-ի ներքոԻմ հայրենիքն ինձ համար ավելի վեր է. հայ դահուկորդը պատմում է «Ադրբեջան» բառն իր մարզահագուստի վրա փակելու ու տուգանվելու մասինՄինեապոլիսում դաշնային գործակալները կրկին մարդու են սպանել. ցուցարարների դեմ հատուկ միջոցներ են կիրառվումՄինեապոլիսում 29 մարդ է ձերբակալվել իրավապահի կրակոցից 37-ամյա կնոջ մահվանը հաջորդած ցույցերի ժամանակ